Նիկոլ Փաշինյանը Դոնալդ Տուսկին շնորհավորել է Լեհաստանի վարչապետ դառնալու կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Դոնալդ Տուսկին շնորհավորել է Լեհաստանի վարչապետ դառնալու կապակցությամբ



Դոնալդ Տուսկի՝ Լեհաստանի վարչապետ ընտրվելու կապակցությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում գրել է.

«Շնորհավորում եմ Դոնալդ Տուսկին Լեհաստանի վարչապետ դառնալու կապակցությամբ: Ակնկալում ենք շարունակել Հայաստանի և Լեհաստանի համագործակցությունը երկկողմ և բազմակողմ մակարդակներում, ինչպես նաև սերտ գործընկերությունը ԵՄ-ի շրջանակներում՝ հիմնված մեր ընդհանուր արժեքների և ժողովրդավարական իդեալների վրա»: