Ռումինիան լիովին աջակցում է ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցությանը. Ռումինիայի ԱԳ նախարար Օդոբեսկու

Ռումինիան լիովին աջակցում է ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցությանը. Ռումինիայի ԱԳ նախարար Օդոբեսկու



ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում կայացել է նաև Ռումինիայի և Հայաստանի արտգործնախարարներ Լումինիտա Օդոբեսկուի և Արարատ Միրզոյանի հանդիպումը:
«Հաճելի հանդիպում ունեցա Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից առաջ:

Պատրաստ ենք աշխատել երկկողմ և ԵՄ մակարդակով: Ռումինիան լիովին աջակցում է ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցությանը»,- արտգործնախարարը գրել է Իքսի իր միկրոբլոգում: