ՀՀ-ն Լարսի փոխարեն պետք է կենտրոնանա Ջավախքով դեպի Սև Ծով ուղղության վրա, որը տանում է դեպի ԵՄ շուկա. Գիորգի Թումասյան
		12.12.2023 news «Քաղաքական Խաչմերուկ», «Քաղաքական Խաչմերուկ», Հայ-Վրացական հարաբերություններ, Սամցխե-Ջավախք, Վերլուծական, Քաղաքական


“Քաղաքական Խաչմերուկ” Միջազգային հարաբերությունների փորձագետ Գիորգի Թումասյանի հետ։  ՀՀ Վերին Լարսի փոխարեն պետք է կենտրոնանա Ջավախքով դեպի Սև Ծով տանող ճանապարհի վրա, որը տանում է դեպի Եվրամիության շուկա, ասում է Գիորգի Թումասյանը։ Թումասյանի հետ հաղորդման շրջանակներում անդրադարձ է կատարվում հայ-ադրբեջանական վերջին հայտարարությանը, խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրմանը Ադրբեջանի հետ, ավտորիտար ռեժիմների պայքարին ընդդեմ ժողովրդավարական համակարգերի, գլոբալ աշխարհագրական գործընթացներին եւ Հայաստան ԵՄ, Հայաստան Վրաստան ու Վրաստան ԵՄ հարաբերությունների հեռանկարին։