Երուսաղեմի Հայոց պատրիարք Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը դեկտեմբերի 8-ին այցելել է հին քաղաքի հայկական թաղամասի «Կովերի պարտեզի» պատնեշված հատվածը և իր աջակցությունը հայտնել թաղամասը փրկելու շարժման ակտիվիստներին:

Շարժման բոլոր անդամներն իրենց անսասան աջակցությունն են հայտնել պատրիարքին՝ «Կովերի պարտեզի» հետ կապված անօրինական գործարքը չեղարկելու համար:

«Այն ամենը, ինչ հայկական է, կմնա հայկական»,- նշել է պատրիարքը: