ԵՄ-ն կարծում է, որ Լավրովի այցը ԵԱՀԿ նիստին չի խախտի ԵՄ պատժամիջոցները

ԵՄ-ն կարծում է, որ Լավրովի այցը ԵԱՀԿ նիստին չի խախտի ԵՄ պատժամիջոցները



ԵՄ պատժամիջոցները չեն խանգարի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին մասնակցել ԵԱՀԿ նախարարական հանդիպմանը Հյուսիսային Մակեդոնիայում, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի մամուլի քարտուղար Պետեր Ստանոն։
«Այսինքն՝ անդամ երկրները կարող են թույլ տալ Ռուսաստանի Դաշնության ինքնաթիռին հատել իրենց օդային տարածքը։ Եթե ​​Հյուսիսային Մակեդոնիայի իշխանությունները թույլ տան պարոն Լավրովին անձամբ մասնակցել նախարարների հանդիպմանը, դա պատժամիջոցների խախտում չի լինի»,- եզրափակել է Բորելի ներկայացուցիչը։
Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը Սկոպiեում տեղի կունենա ԵԱՀԿ երկրների արտգործնախարարների մակարդակով հանդիպումը։
Բուլղարիան Հյուսիսային Մակեդոնիային խոստացել է ժամանակավորապես բացել իր օդային տարածքը ԵԱՀԿ ԱԳ նախարարների հանդիպմանը ռուսական պատվիրակության թռիչքի համար:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հյուսիսային Մակեդոնիան՝ ԵԱՀԿ ԱԳ նախարարների հանդիպմանը Սերգեյ Լավրովի այցի դեպքում թույլ կտա Ռուսաստանից ինքնաթիռներին երկիր ժամանել երեք օրվա ընթացքում։