Իսրայելական բանակի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարն ուժի մեջ է մտնում

Իսրայելական բանակի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարն ուժի մեջ է մտնում



Իսրայելական բանակի ու Գազայի հատվածում իշխող ՀԱՄԱՍ խմբավորման միջև քառօրյա հրադադարն ուժի մեջ է մտնում տեղի ժամանակով 07:00-ին: Դրա շրջանակներում ամեն օր Գազայի հատված մուտք կգործի 200 բեռնատար` հումանիտար օգնությամբ և չորսը` վառելիքով ու կենցաղային գազով:

Բացի այդ, ՀԱՄԱՍ-ում հայտարարել են, որ Իսրայելի հետ պայմանավորվածություն են ձեռք բերել անկլավի հարավային հատվածում` չորս, իսկ հյուսիսայինում` վեց ժամով նրա ավիացիայի թռիչքների լիարժեք դադարեցման վերաբերյալ: