Իսրայելի բանակը շրջափակել է Արևմտյան ափի «Իբն Սինա» հիվանդանոցը

Իսրայելի բանակը շրջափակել է Արևմտյան ափի «Իբն Սինա» հիվանդանոցը



Իսրայելի պաշտպանության բանակը շրջապատել է Ջենին քաղաքում գտնվող «Իբն Սինա» հիվանդանոցը և պահանջում է, որ անձնակազմն ու հիվանդները լքեն շենքը: Այդ մասին հայտնում է Al Jazeera-ն:

Լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքը հաղորդում է, որ Իսրայելի պաշտպանության բանակի զինվորները հարձակվել են «Իբն Սինա» հիվանդանոցի անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի վրա և հարցաքննում են բուժաշխատողներին: