Մեծի տանն Կիլիկիոյ Արամ Ա կաթողիկոսն ԱՄՆ-ին կոչ է արել աջակցել ԼՂ-ից բռնի տեղահանվածներին

Մեծի տանն Կիլիկիոյ Արամ Ա կաթողիկոսն ԱՄՆ-ին կոչ է արել աջակցել ԼՂ-ից բռնի տեղահանվածներին



Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի տանն Կիլիկիոյ Արամ Ա կաթողիկոսը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում աղոթք է բարձրացրել առ Աստված, խնդրել չմոռանալ Լեռնային Ղարաբաղի 100 հազար հայ քրիստոնյա փախստականներին, որոնք ստիպված եղան լքել իրենց բնակավայրերը:

Արամ Ա կաթողիկոսը հանդիպումներ է ունեցել Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնի, նախկին խոսնակ Նենսի Փելոսիի հետ, կոչ է արել ԱՄՆ ղեկավարությանը աջակցել բռնի տեղահանվածներին: Կաթողիկոսը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ է եկել կոնգրեսական Ադամ Շիֆի հրավերով: