Մենք խրախուսում ենք Հայաստանին ու Ադրբեջանին` մասնակցել բանակցություններին` լինեն դրանք ԱՄՆ-ում, թե այլուր. Պետդեպ
		17.11.2023 . Միջազգային


Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցություններին։ Հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղար Մեթյու Միլլերը՝ մեկնաբանելով Բաքվի հրաժարվելը Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը մասնակցությունից։

«Մենք խրախուսում ենք երկու երկրներին մասնակցել բանակցություններին, լինեն դրանք ԱՄՆ-ում, թե այլուր, և մենք կշարունակենք այդ քաղաքականությունը»,- ասել է Միլլերը: