ԼՂ-ից բռնի տեղահանված 91-ամյա Բաշիր Առուշանյանը ՀՀ հասնելու համար տասնյակ կիլոմետրեր ոտքով է անցել
		07.10.2023 . Արցախ


ԼՂ-ի Նոր Ղազանչի գյուղը հայաթափված հարյուրավոր բնակավայրերից մեկն է: Գյուղից վերջինը դուրս է եկել ամենատարեց բնակիչը՝ Բաշիր Առուշանյանը, 20 կիլոմետր քայլել հարևան գյուղ հասնելու համար:

Երկար է եղել նաև Հայաստան հասնելու ճանապարհը:

Ինը տասնամյակը բոլորած արցախցին թեպետ միայնակ է ապրել, բայց սեփական ձեռքերով մշակած այգի ու տնտեսություն է թողել:

Հեղինակ՝ Էմիլյա Հոսյան