Թուրքիայում ահաբեկչությանը մասնակցելու կասկածանքով ձերբակալել են ավելի քան 900 մարդու

Թուրքիայում ահաբեկչությանը մասնակցելու կասկածանքով ձերբակալել են ավելի քան 900 մարդու



Թուրքիայի անվտանգության ուժերը լայնածավալ գործողության շրջանակում ահաբեկչությանը մասնակցելու կասկածանքով ձերբակալել են ավելի քան 900 մարդու: Նրանք մեղադրվում են նաև Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ կապերի համար:
Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայայի խոսքով՝ ձերբակալվել է 928 մարդ, առգրավվել է 744 միավոր չգրանցված զենք: «Հերոսներ» կոչվող գործողությունը տեղի է ունենում երկրի 64 նահանգում:

Հոկտեմբերի 1-ին թուրքական իշխանությունները հայտնել էին, որ Անկարայում՝ Թուրքիայի խորհրդարանի և ներքին գործերի նախարարության շենքերի մոտ ահաբեկչությունը է տեղի ունեցել: