«Վերակենդանացում» գրքի շնորհանդեսն Ախալքալաքում

«Վերակենդանացում» գրքի շնորհանդեսն Ախալքալաքում

Այսօր՝ Հոկտեմբերի 18-ին Ախալքալաքի Lineup մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ երիտասարդ գրող Մերի Բաղի «Վերակենդանացում» գրքի շնորհանդեսը։
Միջոցառման ընթացքում ներկայացվեց գիրքը, հնչեց հատուկ գրքի համար գրված երաժշտություն, որի հեղինակը նույնպես Մերի Բաղն էր։ Շնորհանդեսի մշակութային մասում ներկայացվեց հայկական եւ վրացական պարեր։ Ներկա էին Ախալքալաքի կրթական եւ երիտասարդական կենտրոնների աշխատակիցներ, դպրոցականներ եւ գրականությամբ հետաքրքրված անձիք։
Գիրքը արդեն հանրայնացվել է Երեւանի ընթերցողների համար. օրեր առաջ Երեւանում եւս տեղ էր ունեցել վիպակի շնորհանդեսը։
Հեղինակը՝ Մերի Բաղը նշում է, որ մտադրված է գրքի համար ճանապարհորդական ուղի կերտելու, այն ներկայացվելու է Հայաստանի մարզերում ու արտերկրում եւս։