Շոլցը ժամանել է Իսրայել

Շոլցը ժամանել է Իսրայել



Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ժամանել է Իսրայել: Դաշնային կառավարության ղեկավարը նախատեսում է բանակցություններ վարել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի, նախագահ Իցհակ Հերցոգի հետ, ինչպես նաև Գերմանիայի քաղաքացիների հարազատների հետ, որոնք պատանդ են պահվում պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման մոտ:
«Դաշնային կառավարությունը դաշնակիցների հետ անում է հնարավոր ամեն ինչ՝ կանխելու այս հակամարտության հետագա սրացումը»,- նշել է Գերմանիայի կանցլերը:

Նշվում է, որ Իսրայելից հետո Շոլցն անմիջապես կմեկնի Եգիպտոս: