Իրանը չի բացառել առաջիկա ժամերին Դիմադրության առաջնորդների կողմից Իսրայելի դեմ կանխարգելիչ միջոցառումների իրականացումը

Իրանը չի բացառել առաջիկա ժամերին Դիմադրության առաջնորդների կողմից Իսրայելի դեմ կանխարգելիչ միջոցառումների իրականացումը



Դիմադրության առաջնորդները Իսրայելին թույլ չեն տա Գազայում անել այն, ինչ կցանկանա. առաջիկա ժամերին կարելի է պատկերացնել կանխարգելիչ ցանկացած միջոցի իրականացում: Այս մասին հեռուստաելույթում հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը: Նա մասնավորեցրել է` խոսելով դիմադրության մասին` նկատի չունի միայն լիբանանյան «Հըզբոլլահը»:
«Առաջիկա ժամերին կարելի է պատկերացնել ցանկացած կանխարգելիչ միջոցի իրականացում»,- ասել է նախարարը:

Խոսելով Իրանի` հակամարտության մասնակից դառնալու հավանականության մասին` Աբդոլլահիանն ընդգծել է, որ կարելի է պատկերացնել ցանկացած հավանական տարբերակ: