Ախալքալաքի ՏԻՄ ներկայացուցիչները հանդիպել են Տուրցխի բնակիչների հետ

Ախալքալաքի ՏԻՄ ներկայացուցիչները հանդիպել են Տուրցխի բնակիչների հետ

Հոկտեմբերի 3-ին Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի անդամ Աննա Ղևենյանի նախաձեռնությամբ հանդիպում էր կազմակերպվել Տուրցխ գյուղի բնակչության հետ, որին մասնակցել են Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը, հանձնաժողովների նախագահներ Սեդա Մելքումյանն ու Սողոմոն Ասլանյանը, գյուղում քաղաքապետարանի լիազոր Սահակ Առաքելյանը:
Հիմնական հարցերը, որ հուզում են բնակչությանը, կապված են խմելու ջրի սեզոնային սակավության և ջրի մաքրության հետ: Ըստ բոլոր ներկաների, խմելու ջրի սակավության հարցը, օրենքի սահմաններում և խիստ վերահսկողության պայմաններում հնարավոր է լուծել: Միաժամանակ նշեցին, որ ոռոգման համակարգը ևս հիմնախնդերներ ունի:Կարտոֆիլի բերքից չեն դժգոհում, սակայն այստեղ էլ առկա է իրացման շուկայի բացակայության հարցը:Երիտասարդության կողմից նշվեց, որ վերանորոգվող երիտասարդական տան համար ցանկալի է ունենալ մարզական գույք՝ սեղանի թենիս, սպորտային այլ պարագաներ:Բնակիչները գոհունակությամբ էին արտահայտվում կենտրոնական իշխանության վարած քաղաքականությունից, նշելով, որ երկիրը խաղաղության պայմաններում շարունակում է զարգանալ տնտեսապես, ավելացել են կենսաթոշակները և տեղեկացված են, որ հաջորդ տարի ևս կավելանան դրանք: Տեղական իշխանության աշխատանքից նույնպես գոհ էին, նշելով որ գյուղի համար անհրաժեշտ ջրամբարներ են կառուցվում, տարեցտարի ակնառու են փոփոխությունները դեպի լավը: Թե՛ քաղաքապետարանի, թե՛ Սակրեբուլոյի աշխատանքների արդյունավետությունը համարում են կատարվող աշխատանքների համար հաջողության երաշխիք:
Աղբյուրը՝ Ախալքալաքի շրջանային ժողովի ֆբ էջ։