Պայթյունից տուժած 5 բուժառու տեղափոխվել են ԱՄՆ-ի և Բելգիայի մասնագիտացված բուժկենտրոններ․ ԱՆ

Պայթյունից տուժած 5 բուժառու տեղափոխվել են ԱՄՆ-ի և Բելգիայի մասնագիտացված բուժկենտրոններ․ ԱՆ


Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են՝Ամերիկայի Միացյալ Նահանգների և Բելգիայի Թագավորության հետ փոխգործակցության արդյունքում այսօր այդ երկրների առաջատար բժշկական մասնագիտացված կենտրոններ են տեղափոխվել պայթյունից տուժած 5 պացիենտ։ Նրանք բոլորն անչափահասներ են։

 

 

«Հայաստանին օգնության ձեռք մեկնած երկրներից Ֆրանսիայի, Բուլղարիայի, Իտալիայի կլինիկաներում բուժումն արդեն շարունակում են 12 պացիենտ»,- նշված է հաղորդագրությունում։