Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է 2-րդ հանդիպումը ԼՂ-ից բռնի տեղահանված գործարարների հետ
		12.10.2023 . Արցախ


Հոկտեմբերի 12-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել 2-րդ հանդիպումը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված գործարարների հետ։ Այս անգամ հանդիպումը գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող և ներդրումներ իրականացնող գործարարների հետ էր։ Հանդիպումն անցկացրել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և նախարարի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը։
 
Հանդիպման ընթացքում գործարարները բարձրացրել գյուղատնտեսության ոլորտի տարբեր ուղղություններում իրենց ծավալած գործունեության վերաբերյալ հարցեր։
 
Այնուհետև հանդիպումը շարունակվել է հարց ու պատասխանի ձևաչափով, որի ընթացքում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված գործարարները առաջարկներ են ներկայացրել ծրագրերի մեջ լրացումներ անելու վերաբերյալ։
 
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել կազմակերպելու ևս մեկ հանդիպում, որի ընթացքում նախարարությունը կներկայացնի հնչած առաջարկների հիման վրա կատարված փոփոխությունները և ծրագրերից օգտվելու իրենց համար մշակված շահավետ պայմանները: