Ռոբերտա Մեցոլան Նիկոլ Փաշինյանին հրավիրել է ելույթ ունենալ Եվրախորհրդարանի լիագումար նստաշրջանում 05.10.2023 . Տարածաշրջան

Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլան վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրել է ելույթ ունենալ Ստրասբուրգում՝ Եվրախորհրդարանի լիագումար նստաշրջանում:
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այսօր հանդիպել եմ Գրանադայում և հրավիրել եմ նրան ելույթ ունենալու Եվրախորհրդարանի լիագումար նստաշրջանում»,- նշել է Մեցոլան, հավելել, որ Փաշինյանին սպասում է մի քանի շաբաթից:
Եվրախորհրդարանի ղեկավարի խոսքով՝ Հայաստանը Եվրամիության աջակցության կարիքն ունի։
«Հայաստանը մեր աջակցության և օգնության կարիքն ունի՝ հաղթահարելու ներկայիս հումանիտար ճգնաժամը, որն առաջացել է հազարավոր մարդկանց՝ Լեռնային Ղարաբաղը լքելու պատճառով»,- հավելել է Մեցոլան:
Armenia needs our support and assistance to deal with the current humanitarian crisis caused by thousands of people leaving Nagorno-Karabakh.
I met Prime Minister @NikolPashinyan in Granada today and invited him to address @Europarl_EN‘s Plenary Session. pic.twitter.com/XndkIiEZyu
— Roberta Metsola (@EP_President) October 5, 2023