Ամբողջ միջազգային հանրությունը հանդուրժում է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կազմակերպած էթնիկ զտումը. Մարուքյան
		20.09.2023 . Արցախ


ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Ադրբեջանի՝ էթնիկ զտումների քաղաքականությանը Լեռնային Ղարաբաղում: 
 
«Նոր ապացույցներ՝ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ծրագրած և կազմակերպած էթնիկ զտումներից: Հանդուրժում է ողջ միջազգային հանրությունը»,- գրել է Մարուքյանը X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում և հրապարակել ԼՂ տարբեր բնակավայրերից դեպի ՌԴ խաղաղապահների տեղակայման վայր բնակիչների տարհանման կադրերը։