Իրանի և ԱՄՆ-ի միջև բանտարկյալների փոխանակման շրջանակում ապասառեցվել են իրանական ակտիվները. Reuters

Իրանի և ԱՄՆ-ի միջև բանտարկյալների փոխանակման շրջանակում ապասառեցվել են իրանական ակտիվները. Reuters

Կատարի իշխանություններն Իրանին և ԱՄՆ-ին հաստատել են, որ նախկինում սառեցված 6 միլիարդ դոլար արժողությամբ իրանական ակտիվները փոխանցվել են Դոհայում գտնվող բանկային հաշիվներին՝ Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանտարկյալների փոխանակման գործարքի շրջանակում: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։
Սեպտեմբերի 16-ին Tasnim գործակալությունը հայտնել էր, որ Իրանի իշխանությունները բանտարկյալների փոխանակում կիրականացնեն ԱՄՆ-ի հետ այն բանից հետո, երբ ամերիկյան պատժամիջոցների արդյունքում Հարավային Կորեայում սառեցված՝ Իսլամական Հանրապետության 6 մլրդ դոլարի ակտիվները կփոխանցվեն իրանական հաշիվներին Կատարի երկու բանկերում: Փոխանցման հաստատումից հետո Դոհայում պետք է տեղի ունենա բանտարկյալների փոխանակում «հինգը՝ հինգի դիմաց» բանաձևով, նշել Է գործակալությունը: