Կիևն ավելի քան 12 հազար ռուսաստանցիների նկատմամբ պատժամիջոցներ է նախապատրաստում. Ուկրաինայի ԱԳՆ
![Կիևն ավելի քան 12 հազար ռուսաստանցիների նկատմամբ պատժամիջոցներ է նախապատրաստում. Ուկրաինայի ԱԳՆ Կիևն ավելի քան 12 հազար ռուսաստանցիների նկատմամբ պատժամիջոցներ է նախապատրաստում. Ուկրաինայի ԱԳՆ](https://www.1lurer.am/images/news/27/134576/253000429_0_208_2915_1848_1240x0_80_0_0_08092093a8df65ce43a86316c76ee57d.jpeg)
Ուկրաինայի իշխանությունները պատրաստել են ավելի քան 12 հազար ռուսաստանցիներից կազմված ցուցակ, որոնց նկատմամբ ուկրաինացի դիվանագետները ձգտելու են հասնել սահմանափակող միջոցների: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Օլեգ Նիկոլենկոն։
«Ուկրաինան շարունակելու է ձգտել պատրիարք Կիրիլի և այլ ռուսաստանցիների նկատմամբ պատժամիջոցների սահմանմանը, որոնք խաթարում են երկրի ազգային անվտանգությունը։ Ընդհանուր առմամբ, ուկրաինական կողմի պատրաստած պատժամիջոցների ցուցակում ընդգրկվել են ավելի քան 12 հազար ռուս օլիգարխներ, պաշտոնյաներ, քարոզիչներ»,- նշել է դիվանագետը:
Նիկոլենկոն ցուցակից անուններ չի հրապարակել: