ԼՂ նախագահը Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

ԼՂ նախագահը Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել



ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 28-ին  Անվտանգության  խորհրդի նիստ է հրավիրել:
«Նախագահ Հարությունյանը նիստի մասնակիցներին տեղեկացրել է  Ադրբեջանի կողմից այսօր առևանգված ԱՀ քաղաքացիների  ճակատագրերի պարզման և նրանց հայրենիք վերադարձնելու ուղղությամբ կատարվող քայլերի մասին:
Քննարկվել է Արցախում ստեղծված  իրավիճակը, հնարավոր զարգացումները և իշխանությունների  անելիքները՝  օր-օրի խորացող հումանիտար  աղետին դիմակայելու,   անվտանգային խնդիրները լուծելու  նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ: