Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սովը որպես քաղաքական գործիք օգտագործելը մարդկության դեմ հանցագործություն է․ Մարուքյան

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբայովը ֆրանսիական Le Monde թերթի հետ հարցազրույցում անկեղծորեն խոստովանել է, որ Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը և օգտագործում է սովի գործոնը որպես քաղաքական գործիք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
«Մենք վերահաստատում ենք Ադրբեջանին ուղղված մեր պահանջը՝ դադարեցնել սովի օգտագործումը որպես քաղաքական գործիք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ՝ ստիպելու նրան ընդունել իր «պայմանները», ինչը մարդկության դեմ հանցագործություն է»,- գրել է Մարուքյանը։
Representative of the President of Azerbaijan for Special Assignments Elchin Amirbayov in an interview to the French newspaper Le Monde, frankly confessed that Azerbaijan closed the Lachin Corridor and uses weaponization of hunger as a political tool against people of Nagorno… pic.twitter.com/Ng05BmvW0l
— Edmon Marukyan (@edmarukyan) August 8, 2023