Բելառուսի հետ Լիտվայի սահմանի պահպանությունը կուժեղացվի լրացուցիչ անձնակազմի ներգրավմամբ

Բելառուսի հետ Լիտվայի սահմանի պահպանությունը կուժեղացվի լրացուցիչ անձնակազմի ներգրավմամբ։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Լիտվայի ներքին գործերի նախարարությանն առընթեր պետական սահմանի պահպանության ծառայության պետ Ռուստամաս Լյուբաևասը։
Նրա խոսքով՝ իրադրության փոփոխությանն արձագանքելու համար ամենակարճ ժամանակահատվածում հնարավոր կլինի լրացուցիչ ուժեր տեղակայել սահմանի մոտ։ Պաշտոնյայի գնահատմամբ, սակայն, սահմանին իրավիճակը մնում է կայուն, բայց լարվածությունը պահպանվում է։
Լիտվայում երկրի սահմանի համար սպառնալիք է համարվում Բելառուսում «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության մարտիկների գտնվելը։