Լեհաստանը լրացուցիչ հազար զինվորական է տեղափոխում Բելառուսի հետ սահման

Լեհաստանը լրացուցիչ հազար զինվորական է տեղափոխում Բելառուսի հետ սահման



Լեհաստանը լրացուցիչ հազար զինվորական է տեղափոխում Բելառուսի հետ սահման՝ հայտնել է Հանրապետության պաշտպանության նախարարությունը։ 
Գերատեսչությունը նման քայլը բացատրել է «լեհ-բելառուսական սահմանին դինամիկ իրավիճակով և սահմանապահ ծառայության պարետի պահանջով:
«Ազգային պաշտպանության նախարարը հանձնարարել է կատարել պահանջը և լրացուցիչ զորքեր ուղարկել, որոնք հատկացված են լեհ-բելառուսական սահմանի պարեկության համար և մասնակցում են «Անվտանգ Պոդլյասյե» գործողությանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Երկու երկրների սահմանին արդեն հերթապահում է 2 հազար լեհ զինվոր։