ԼՂ-ից ՀՀ տեղափոխվող 22-ամյա Ալեն Սարգսյանի առևանգման պատճառների մասին որևէ հավաստի տեղեկություն դեռևս հայտնի չէ. ԼՂ տեղեկատվական շտաբ

ԼՂ-ից ՀՀ տեղափոխվող 22-ամյա Ալեն Սարգսյանի առևանգման պատճառների մասին որևէ հավաստի տեղեկություն դեռևս հայտնի չէ. ԼՂ տեղեկատվական շտաբ


Ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում առևանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան գնացող Ալեն Նելսոնի Սարգսյանին՝ ծնված 2001 թ.: Այդ մասին հայտնում են ԼՂ տեղեկատվական շտաբից:

 

«Առևանգման պատճառների մասին որևէ հավաստի տեղեկություն դեռևս հայտնի չէ: Ալեն Սարգսյանն ուսանող է, ով մեկնում էր Երևան՝ իր ուսումը շարունակելու նպատակով:

 

Ադրբեջանը շարունակում է Արցախի ժողովրդի հանդեպ ցեղասպանական քաղաքականությունը՝ հերթական անգամ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը: Դեպքի վերաբերյալ մանրամասները կհայտնվեն ավելի ուշ»,- ասված է հաղորդագրության մեջ: