6 ամսվա ընթացքում «Ախալցխայի բերդ» է այցելել 50 951 հազար այցելու

6 ամսվա ընթացքում՝ հունվարի 1-ից հունիսի 30-ը, «Ախալցխայի բերդ» է այցելել 50,951 հազար այցելու, հաղորդում է բերդի տնօրինությունը։
Ըստ տեղեկությունների՝ նրանցից ավելի քան 32390-ը եղել են Վրաստանի քաղաքացիներ, իսկ ավելի քան 18561-ը՝ օտարերկրյա քաղաքացիներ։ Նույն աղբյուրի համաձայն՝ 2022 թվականի համեմատ այս տարի այցելուների թիվն աճել է 49%-ով։
Տեղեկացնենք նաև, որ Ախալցխայի քաղաքապետարանի գալիք տարվա բյուջեով «Ախալցխայի բերդը» սուբսիդավորելու համար նախատեսված է 200.000 լարի։