ԼՂ-ում տեղի ունեցող ցեղասպանության նկատմամբ միջազգային հանրության լռությունը հանցավոր է․ Պատրիկ Կարամ

ԼՂ-ում տեղի ունեցող ցեղասպանության նկատմամբ միջազգային հանրության լռությունը հանցավոր է․ Պատրիկ Կարամ



Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս շրջանային խորհրդի անդամ Պատրիկ Կարամը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել։
«Լեռնային Ղարաբաղում տեղի է ունենում ցեղասպանություն, որն իրականացվում է հանցավոր ռեժիմի կողմից։ Այն հաստատել է անողոք շրջափակում, որը հայ խաղաղ բնակիչներին զրկում է սննդից և դեղորայքից: Միջազգային հանրության լռությունը հանցավոր է»,- գրել է պաշտոնյան:

Un génocide est en cours dans le Haut-Karabakh perpétré par un régime criminel qui a mis en place un blocus implacable qui prive de nourriture et de médicaments les malheureux civils Arméniens. Le silence de la communauté internationale est coupable.
— Patrick Karam (@karampatrick) July 26, 2023