Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնել է Թուրքիա՝ ծանոթանալու նոր սպառազինությանը

Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնել է Թուրքիա՝ ծանոթանալու նոր սպառազինությանը



Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հրավերով Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մեկնել է Թուրքիա։
Նա կմասնակցի Ստամբուլում կայանալիք պաշտպանական արդյունաբերության «IDEF-23» 16-րդ միջազգային ցուցահանդեսին:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Հասանովը կծանոթանա ցուցահանդեսում ներկայացված տարբեր ընկերությունների արտադրության սպառազինությանը, տեխնիկական և ռազմական նշանակության միջոցներին: