Հարավային Կովկասում կայուն խաղաղությունը հնարավոր է քաղաքակիրթ աշխարհի ակտիվ աջակցությամբ․ Փաշինյան

Հարավային Կովկասում կայուն խաղաղությունը հնարավոր է քաղաքակիրթ աշխարհի ակտիվ աջակցությամբ․ Փաշինյան



Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղությունը հնարավոր է քաղաքակիրթ աշխարհի ակտիվ աջակցությամբ։
«Հարավային Կովկասում կայուն խաղաղությունը հնարավոր է, բայց միայն քաղաքակիրթ աշխարհի ակտիվ աջակցությամբ։ Միջազգային հանրությունը պետք է համարձակ քայլեր ձեռնարկի Սարաևոյի ոճով Լեռնային Ղարաբաղի պաշարումը դադարեցնելու համար»,- գրել է վարչապետը՝ Twitter-ի իր միկրոբլոգում տարածելով Լը Մոնդ թերթում հրապարակված իր հոդվածը։

Lasting peace in the South Caucasus is possible, but only with active support of civilized world. International community should undertake bold steps to stop the Sarajevo-style siege of #NagornoKarabakh. https://t.co/9F3kN7zeFC
— Nikol Pashinyan (@NikolPashinyan) July 25, 2023