Բայդենը Կիևին հեռահար հրթիռներ տրամադրելու վերաբերյալ դեռ վերջնական որոշում չի կայացրել. Սալիվան

Բայդենը Կիևին հեռահար հրթիռներ տրամադրելու վերաբերյալ դեռ վերջնական որոշում չի կայացրել. Սալիվան



Ուկրաինային հեռահար հրթիռների տրամադրման հարցին անդրադարձել են Սպիտակ տնից:
Ասպենի անվտանգության ֆորումում Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը այդ խնդրի վերաբերյալ դեռ վերջնական որոշում չի կայացրել:
Այնուամենայնիվ, Սալիվանը նշել է, որ թեմայի շուրջ Ջո Բայդենի և Վոլոդիմիր Զելենսկու շփումներն ու քննարկումները շարունակվում են:

Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդականը, պատասխանելով F16 կործանիչների համար ուկրաինացի օդաչուների պատրաստման ժամանակացույցի վերաբերյալ հարցին, հայտարարել է՝ պարապմունքները կսկսվեն մի քանի շաբաթից: