Սև ծովով Ուկրաինայի նավահանգիստներ մեկնող նավերը կհամարվեն որպես հավանական ռազմական բեռներ փոխադրող օբյեկտներ. ՌԴ ՊՆ

Սև ծովով Ուկրաինայի նավահանգիստներ մեկնող նավերը կհամարվեն որպես հավանական ռազմական բեռներ փոխադրող օբյեկտներ. ՌԴ ՊՆ



Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, ըստ որի «Սևծովյան նախաձեռնության» դադարեցման և ծովային մարդասիրական միջանցքի կրճատման կապակցությամբ, 2023 թվականի հուլիսի 20-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 00:00-ից, Սև ծովի ուկրաինական նավահանգիստներ ուղևորվող բոլոր նավերը կդիտարկվեն որպես հավանական ռազմական բեռներ փոխադրողներ:
«Համապատասխանաբար, այդ նավերն ուղարկած երկրները կհամարվեն ուկրաինական հակամարտության մեջ ներգրավված կողմ՝ Կիևի ռեժիմի կողմից»,- ասված է հայտարարության մեջ։

ՌԴ ՊՆ-ը նաև նշել է, որ Սև ծովի միջազգային ջրերի հյուսիսարևմտյան և հարավարևելյան հատվածներում մի շարք ծովային տարածքներ հայտարարվել են ժամանակավորապես վտանգավոր նավագնացության համար։ Սահմանված կարգով համապատասխան տեղեկատվական նախազգուշացումներ են տրվել ծովագնացներին՝ անվտանգության երաշխիքների չեղարկման վերաբերյալ։