Բայրամովը հանդիպել է Ադրբեջանում Ռուսաստանի նորանշանակ դեսպանի հետ

Բայրամովը հանդիպել է Ադրբեջանում Ռուսաստանի նորանշանակ դեսպանի հետ



Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Բաքվում Ռուսաստանի նորանշանակ դեսպան Միխայիլ Եվդոկիմովին:
Կողմերը մտքեր են փոխանակել 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի, և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

Բայրամովը նշել է, թե, իբր, Լաչինի միջանցքի փակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի մասին պնդումները «խեղաթյուրում են իրականությունը»։