Դատարանը մերժել է Վիտալի Բալասանյանին կալանավորելու միջնորդությունը

Դատարանը մերժել է Վիտալի Բալասանյանին կալանավորելու միջնորդությունը



Լեռնային Ղարաբաղի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանին կալանավորելու միջնորդությունը դատարանն այսօր մերժել է:
Հիշեցնենք, որ Բալասանյանը ձերբակալվել էր հուլիսի 13: Ինչպես հաղորդել էր Լեռնային Ղարաբաղի գլխավոր դատախազությունը՝ Բալասանյանի որդու կողմից 74.5 միլիոն դրամի պետական փոխառությունը ոչ նպատակային օգտագործելու գործով, հուլիսի 13-ին՝ դատարանի թույլտվությամբ, խուզարկել են Բալասանյանի առանձնատունը, որի ընթացքում նախկին պաշտոնյան կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ էր հնչեցրել ԱԱԾ աշխատակիցների հասցեին:

Այնուհետև, երկու այլ անձանց հետ քաշքշել էր նրանց, դիմադրություն ցույց տվել, փորձել խոչընդոտել իշխանության ներկայացուցիչների գործողությունները: