ԼՂ Մարտակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում. ՌԴ ՊՆ

ԼՂ Մարտակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում. ՌԴ ՊՆ



«Լեռնային Ղարաբաղում տեղակայված ՌԴ ՊՆ խաղաղապահ ուժերն արձանագրել են հրադադարի ռեժիմի մեկ խախտում Մարտակերտի շրջանում: Տուժածներ չկան»,- այդ մասին նշված է ՌԴ ՊՆ ամենօրյա ամփոփագրում։

«Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ քննություն է անցկացնում փաստի առնչությամբ»,- նշել է ՌԴ ռազմական գերատեսչությունը։