Ախալցխայում տոնեցին Վարդավառը

Հուլիսի 16-ին Հայ Առաքելական Եկեղեցին տոնեց Հիսուս Քրիստոսի Պայծառակերպությունը (Վարդավառ):
Ախալցխայի շրջանի Ծուղրութ գյուղի վերնամասում` անտառի մեջ, թաքնված է խոնարհված հրաշագործ «Մայր Եկեղեցի»-ն և հավատացյալների կողմից ակամայից այս օրը հաստատվել է որպես Մայր Եկեղեցու ուխտի օր։ Տիրոջ Պայծառակերպության տոնին Վրաստանի տարբեր շրջաններից ուխտավորներ են գալիս մասնակցելու ուխտի Սուրբ Պատարագին։
Այս տարի նույնպես Մայր Եկեղեցին լի էր հավատացյալ ուխտավորներով թե՛ Ախալցխայի քաղաքից և շրջաններից և թե՛ Թբիլիսիից։
«Մայր Մատուռում» պատարագիչն էր Ախալցխայի հարակից շրջանների հոգևոր հովիվ Արժ. Տ. Թորգոմ քհն. Վարդանյանը ով մեկնեց օրվա խորհուրդը և շնորհավորեց ներկա հավատացյալներին տոնի առթիվ։
Աղոտք բարձրացրին նաև Ախալցխայի Սբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում որին մասնակցեցին Թբիլիսիից եկած ուխտավորները։
Պատարագիչն էր Ախալցիխեի և Բորժոմիի տարածաշրջանների հոգևոր տեսուչՀոգշ. Տ. Հակոբ աբղ. Սահակյանը ով նույնպես հավուր պատշաճի մեկնեց օրվա խորհուրդը և շնորհավորեց ուխտավոր բազմությանը տոնի առթիվ,
Իսկ հավարտ Սուրբ պատարագի Հոգշ Հայր Սուրբի ուղեկցությամբ ուխտավորները բարձրացան «Մայր Մատուռ», որտեղ օրն առավել գեղեցկացրեցին Ախալցիխեի շրջանի Փոքր Պամաճ գյուղի պարային համույթի գեղեցիկ կատարումները։
Ախալցիխեի Հոգևոր Տեսչությունը շնորհավորում է Հայ Ազգին Տիրոջ Պայծառակերպության տոնի արթիվ մաղթելով անհատնում հավատք և հաղթանակներ Աստվածահաճո առաքելության կատարման ճանապարհին։