Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրավիճակն անհանգստացնող է. Նադիա Մուրադ
		28.07.2023 . Միջազգային


Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրավիճակն անհանգստացրել է նաև ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան, Նոբելյան մրցանակի դափնեկիր Նադիա Մուրադին: Թվիթերի իր միկրոբլոգում նա գրել է.

«Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրավիճակը խոր մտահոգություն է առաջացնում։ Ադրբեջանի կառավարությունը պետք է թույլ տա, որ Լաչինի միջանցքով օգնությունը հասցվի Ղարաբաղի՝ դրա կարիքն ունեցող մարդկանց»: