Կիևը Մեծ Բրիտանիայում 2000 մարտիկ է պատրաստում՝ մինչև Սուրբ Ծնունդ Ղրիմը գրավելու համար. Daily Express

Մեծ Բրիտանիան Ուկրաինայի զինված ուժերի հատուկջոկատայիններին պատրաստում է մինչև Սուրբ Ծնունդ Ղրիմ ներխուժելու համար։ Այս մասին հայտնում է Daily Express-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Գործողությունը կներառի հարվածներ օդից, ցամաքից և ծովից, ընդ որում՝ ուկրաինացի հատուկջոկատայինները տեխնիկա են օգտագործելու ռուսական զորքերը պայթեցնելու և կաթվածահար անելու համար։ Այլ վայրերում զրահատանկային ստորաբաժանումները ճեղքելու են պաշտպանությունը, իսկ գործողությանը կաջակցեն մեծ հեռահարության հրթիռները, որոնք կստանան Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից և Գերմանիայից»,- նշում է պարբերականը։