Ադրբեջանական զինուժը Մարտունու շրջանում խախտել է հրադադարը. ԼՂ ՊԲ
		14.07.2023 . Արցախ


Հուլիսի 14-ին՝ ժամը 19:20-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Մարտունու շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով 82 մմ տրամաչափի ականանետ։ Այդ մասին հայտնում են ԼՂ ՊԲ-ից:
 
Հայկական կողմում կորուստներ չկան։
 
Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։