Կարմիր խաչի ուղեկցությամբ ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել 11 բուժառու

Կարմիր խաչի ուղեկցությամբ ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել 11 բուժառու


Այսօր՝ հուլիսի 14-ին, Լեռնային Ղարաբաղի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 11 բուժառու ուղեկցողների հետ միասին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Այդ մասին ասված է ԼՂ առողջապահության նախարարության Ֆեյսբուքի էջում:

 

«8 բուժառուներ, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ ԿԽՄԿ մեքենաներով վերադարձել են Արցախ։

 

«Արևիկ» բուժմիավորումում ստացիոնար բուժում է ստանում 41 երեխա, 5-ը գտնվում են նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:

 

«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 99 հիվանդ, 6 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում»,- նշված է գրառման մեջ։