Հաագայի դատարանը միաձայն վերահաստատեց իր վճիռը Լաչինի միջանցքի վերաբերյալ․ ՀՀ ԱԳՆ խոսնակ 08.07.2023 . Արցախ

Արդարադատության միջազգային դատարանը միաձայն վերահաստատեց իր վճիռը՝ Ադրբեջանին պարտավորեցնելու ապահովել անարգել մուտքը Լաչինի միջանցք՝ Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
«Դատարանի որոշումը, որը հստակ է և չի փոխվել 2023 թ․ փետրվարի 22-ից ի վեր, պետք է ամբողջությամբ կատարվի Ադրբեջանի կողմից՝ առանց տեքստի որևէ շահարկումների և կեղծ մեկնաբանությունների»,- գրել է Բադալյանը:
@CIJ_ICJ unanimously REAFFIRMED its Order of obliging #Azerbaijan to ensure unimpeded access thrgh #LachineCorridor. Order of the Court, which is clear & has not changed since 22.02.23, should be fully implemented by #Azerbaijan w/o any speculation & fake interpretations of text. https://t.co/qJkQCr6oKm
— Ani Badalyan, Spokesperson of MFA of Armenia (@ArmSpoxMFA) July 7, 2023