Նիդերլանդներում կին ոստիկաններին կարգելվի կրոնական հագուստ կամ աքսեսուարներ կրել. արդարադատության նախարար

Նիդերլանդներում կին ոստիկաններին կարգելվի կրոնական հագուստ կամ աքսեսուարներ կրել. արդարադատության նախարար



Նիդերլանդների ոստիկանության աշխատակիցներին կարգելվի կրել կրոնական հագուստ կամ խորհրդանիշներ՝ ներառյալ հիջաբը, քրիստոնեական խաչերը կամ հրեական կիպպահները, հաղորդում է The Times-ը:
Նիդերլանդների արդարադատության նախարար Դիլան  Եշիլգյոզը հայտարարել է. «Այս կանոնակարգով հստակություն կլինի համազգեստի չեզոքության վերաբերյալ։ Չեմ կարծում, որ կրոնի կամ հավատքի տեսանելի արտահայտությունը տեղին է համազգեստով սպաների համար: Նրանք մարդիկ են, որոնք ներկայացնում են իշխանությունը հատուկ առաքելությամբ»:
Եշիլգյոզը պնդել է, որ նոր համազգեստը պետք է կրեն նաև հատուկ քննչական մարմինների աշխատակիցները, որոնք կապված են քաղաքապետարանների հետ:
Թուրքական մամուլը Եշիլգյոզին համարում է Թուրքիայի մոլի թշնամին: Նա ընդգծված հակաթուրքական հայացքներ ունի, պաշտպանել է թուրքերին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու ազատության անհրաժեշտությունը, նիդերլանդական խորհրդարանի հինգ պատգամավորներից մեկն է, որը 2018-ին քվեարկել է Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին։
Արդարադատությւան նախարարի աշխատասենյակում կախված է հայտնի լուսանկար՝ «106-ամյա հայուհին ավտոմատը ձեռքին հսկում է իր տունը» վերնագրով, որն արվել է 1990-ական թթ.:

Եշիլգյոզը 7 տարեկան է եղել, երբ հայրն ընտանիքի հետ տեղափոխվել է Նիդերլանդներ՝ խուսափելով թուրքական արդարադատության հետապնդումներից: Նա եղել է Քրդական աշխատավորական կուսակցության մարտիկներից: