Ախալքալաքի բռնցքամարտիկները կմասնակցեն Եվրոպայի Օլիմպիական խաղերին

Ախալքալաքի բռնցքամարտիկները կմասնակցեն Եվրոպայի Օլիմպիական խաղերին

2023 թվականի Եվրոպական խաղերի բռնցքամարտի մրցումները տեղի կունենան Լեհաստանի Նովի Տարգ քաղաքում հունիսի 22-ից հուլիսի 2-ը, Վրաստանի բռնցքամարտի հավաքականից խաղերին մասնակցելու են մեկնել 7 տղա եւ 1 աղջիկ, 2 բռնցքամարտիկ՝ Եվրոպայի գործող չեմպիոն Արտյուշ Գոմցյանը եւ Եվրոպայի փոխչեմպիոն Արտյոմ Յորդանյանը Ախալքալաքի մարզական համալիրի բռնցքամարտիկներ են, նրանց անձնական մարզիչը Ախալքալաքի մարզական համալիրի տնօրեն, Վրաստանի վաստակավոր մարզիչ Ատոմ Էլիզբարյանն է։
«Տղաները լավ պատրաատված են մեկնել, հույս ունենք հաջողություններով կվերադառնան»,- նշում է Ատոմ Էլիզբարյանը։
Մրցաշարին կմասնակցեն 325 մարզիկներ եվրոպական 42 երկրներից։ Մրցույթի ընթացքում կխաղարկվեն 2024 թվականի ամառային օլիմպիական խաղերի քվոտաները, որոնք կանցկացվեն Փարիզում։