Սերբիայում ձերբակալել են Կոսովոյի հատուկ նշանակության ուժերի աշխատակիցների

Սերբիայում ձերբակալել են Կոսովոյի հատուկ նշանակության ուժերի աշխատակիցների



Սերբիայի հատուկ ծառայությունները ձերբակալել են երեք ալբանացու, որոնք Կոսովոյի հատուկ նշանակության ուժերի աշխատակիցներ են՝ հայտնել են սերբական լրատվամիջոցները: Նշվում է, թե խումբն ուղարկվել է Սերբիայի տարածք՝ հատուկ առաջադրանքով։ ԶԼՄ-ների տվյալով՝ ձերբակալվածների մոտ հայտնաբերել են զենք, ռադիոկապի միջոցներ և քարտեզներ։
Սերբիայի նախագահը հայտարարել է, որ կոսովցիները հայտնաբերվել են սերբական տարածքում՝ Կոսովոյի հետ սահմանից 1.8 կմ հեռավորության վրա: Ալեքսանդր Վուչիչը մեղադրել է Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտիին՝ հակամարտություն հրահրելու համար: Կուրտին էլ պահանջել է ազատ արձակել կոսովցի զինվորականներին։ Նա պնդել է՝ սպաները գտնվել են Կոսովոյի տարածքում՝ Սերբիայի հետ սահմանից 300 մետր հեռավորության վրա: Վարչապետը մեղադրել է սերբական ուժերին Կոսովո ներխուժելու համար:
Միջադեպից հետո Կոսովոյի կառավարությունից հայտնել են, որ որոշում է կայացվել ուժեղացնել սահմանային հսկողությունը և արգելել սերբական պետհամարանիշներով մեքենաների մուտքը շրջան:

Տարածաշրջանում լարվածության սրման ֆոնին ԵՄ-ն հայտարարել է, որ մտադիր է սահմանափակել Կոսովոյին տրամադրվող ֆինանսավորումը և դադարեցնել բարձր մակարդակի այցերը: «Չնայած մեր կոչերին` Կոսովոյի վարչապետ Կուրտին չկարողացավ վճռական քայլեր ձեռնարկել՝ թուլացնելու լարվածությունը»,- ասել է արտաքին ծառայության խոսնակ Պետեր Ստանոն: