Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունը հերթական ապատեղեկատվությունն է. Արցախի ՊԲ

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունը հերթական ապատեղեկատվությունն է. Արցախի ՊԲ


Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե, իբր, ՊԲ ստորաբաժանումները հունիսի 15-ին՝ ժամը 08։45-ի սահմաններում, կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։

 

«Ադրբեջանի ՊՆ-ն, փորձելով հիմնավորել իր ստորաբաժանումների կրակը գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ, կրկին խեղաթյուրում է իրականությունը՝ հերթական անգամ հայտարարելով Մարտունու շրջանում իբրև թե իրականացվող ինժեներական աշխատանքները խափանելու մասին։

 

Ինչպես արդեն հաղորդել ենք նախորդիվ՝ հունիսի 14-ին՝ Ժամը 09:15-11:14-ի սահմաններում, ադրբեջանական կողմը հրաձգային զենքից կրակ է բացել Մարտունու շրջանի Մաճկալաշեն և Ճարտար համայնքներում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ: