Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ ակտիվացնելու են Ադրբեջանի հետ հարաբերությունները

Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ ակտիվացնելու են Ադրբեջանի հետ հարաբերությունները



Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի Ադրբեջան կատարած այցի պատվիրակության կազմում էր պաշտպանության նորանշանակ նախարար Յաշար Գյուլերը: Նա անդրադարձել է երկու երկրի հարաբերություններին, նշել, որ միասին «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի շրջանակում առավել ակտիվ են գործելու և զարգացնելու երկկողմ հարաբերությունները։ 

Անդրադառնալով Ադրբեջանի հետ ռազմական ոլորտում գործակցությանը՝ Գյուլերը նշել է, որ թուրքական կողմը պատրաստ է ցանկացած տեսակի աջակցություն տրամադրելու Բաքվին և շարունակելու ՆԱՏՕ-ի չափանիշներով համատեղ վարժանքները: