Թրամփը գաղտնի փաստաթղթերի հետ ոչ պատշաճ վերաբերմունքի հարցով իրեն մեղավոր չի ճանաչում

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Մայամիի դատարանում հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում գաղտնի փաստաթղթերի հետ անփույթ վարման գործով: Այս մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները:
Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփին մեղադրանք է ներկայացվել 38 կետով, այդ թվում` ազգային անվտանգության հետ կապված գաղտնի փաստաթղթերը ոչ պատշաճ կերպով պահելու համար: