Ախալցխայում կոյուղու խողովակի ևս մեկ խնդիր

Ախալցխայում՝ Խանձթելի փողոցի մոտ, այսպես կոչված գործարանային բնակարանների տարածքում տասնամյակներ շարունակ կոյուղու խողովակը վնասվել է և հակասանիտարական վիճակ է ստեղծում շրջակա միջավայրում, որի մի մասը լցվում է գետ։
Ինչպես բնակիչներն են պատմում, հոտը հատկապես անհանգստացնում է ամռանը։ Հարցի վերաբերյալ տեղեկացված է քաղաքապետարանը, սակայն խնդիրը դեռ չի լուծվել։
Ախալցխայի քաղաքապետարանից հաստատեցին, որ տեղյակ են խնդրին, և այս տարի ճանապարհային ենթակառուցվածքների հետ մեկտեղ նախատեսվում է վերանորոգել Խանձթելի փողոցի կոյուղու արտաքին խողովակները։
Ախալցխայի քաղաքապետարանի 2023 թվականի բյուջեով մինչև երեք միլիոն լարի է հատկացվել ջրամատակարարման և կոյուղու ցանցի վերականգնման և ջրամատակարարման համակարգի զարգացման համար, սակայն չի նշվում, թե կոնկրետ որքան է նախատեսված վերականգնման համար։