Շոլցը հայտարարել է, որ մտադիր է մոտ ժամանակներս հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ. Կրեմլն արձագանքել է

Շոլցը հայտարարել է, որ մտադիր է մոտ ժամանակներս հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ. Կրեմլն արձագանքել է



Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ մտադիր է մոտ ժամանակներս հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որպեսզի նրան կոչ անի դուրս բերել ռուսական զորքերն Ուկրաինայից՝ հայտնել է Reuters-ը:

Ելույթ ունենալով Նյուրնբերգում գերմանական բողոքական եկեղեցու համագումարում՝ Շոլցն ասել է, որ քայլեր կձեռնարկի, որպեսզի ՆԱՏՕ-ն չներքաշվի պատերազմի մեջ:

 

Կանցլերի խոսքով՝ խելամիտ չէ ստիպել Կիևին համակերպվել, որ Ուկրաինային տարածքներն անցնեն Ռուսաստանին:

 

Պուտինն ու Շոլցը վերջին անգամ հեռախոսազրույց են ունեցել նախորդ տարվա դեկտեմբերին:

 

Կրեմլից արձագանքել են Շոլցի հայտարարությունը: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ չի պլանավորում հեռախոսազրույց ունենալ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։