Ադրբեջանի պաշտպանության նախարարն ու ԱՄՆ ՊՆ պաշտոնյան քննարկել են ռազմական գործակցության զարգացման հեռանկարները

Ադրբեջանի պաշտպանության նախարարն ու ԱՄՆ ՊՆ պաշտոնյան քննարկել են ռազմական գործակցության զարգացման հեռանկարները



Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պաշտպանության նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Քոլին Քալեմի հետ: Կողմերը քննարկել են ռազմական գործակցության զարգացման հեռանկարները։

Նշվում է, որ զրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։ Պաշտոնյաները մտքեր են փոխանակել նաև երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանում զարգացումների և անվտանգային հարցերի շուրջ։